Աշոտ Ա Կյուրոպաղատ
Աշոտ Ա Կյուրոպաղատ | |||
| |||
---|---|---|---|
(Աշոտ Մեծ անվան տակ) | |||
Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
Ազգություն | հայ | ||
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի | ||
Ծննդյան օր | 8-րդ դար | ||
Ծննդավայր | Վրաց թագավորություն | ||
Վախճանի օր | հունվարի 29, 826 | ||
Վախճանի վայր | Nigali valley | ||
Թաղված | Արտանուջ, Թուրքիա և Տայք-Կղարջքի իշխանություն | ||
Դինաստիա | Բագրատունիներ | ||
Հայր | Adarnase I of Tao-Klarjeti? | ||
Մայր | NN?[1] | ||
Զավակներ | Guaram Mampali?, Bagrat I of Iberia? և Adarnase II of Tao-Klarjeti? | ||
Աշոտ Ա Կյուրոպաղատ (վրաց.՝ აშოტ I კურაპალატი, 8-րդ դար - հունվարի 29, 826, Nigali valley), հայտնի է նաև, որպես Աշոտ I Մեծ, Բագրատունի թագավոր 809 թվականից, Տայքի կյուրոպաղատ։
Աշոտ Ա Կյուրոպաղատը միութենական պայմանագիր է կնքել Բյուզանդիայի հետ՝ արաբական տիրապետությունից Վրաստանը ազատելու համար և ընդունել է կյուրոպաղատի տիտղոսը։ Նա Տայքի կյուրոպաղատության մայրաքաղաքն է դարձել իր կողմից ամրացված Արտանուջ (այժմ՝ Արդանուչ) քաղաքը, որը հաջող դիրք էր զբաղեցնում է Մետաքսե մեծ ճանապարհի երկարությամբ։
Աշոտ Բագրատունին հզոր և խոշոր պետություն է ստեղծել, որի հետ հաշվի էին նստում իր ժամանակորդ վրացական և օտարերկրյա պետական գործիչները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Ա Կյուրոպաղատն ունի հայկական ծագում։ Աշոտը եղել է Տայքի հայ կառավարիչ Ատրներսեհ Ա-ի որդին և հայոց սպարապետ Աշոտի թոռը՝ հայոց Բագրատունիների թագավորական տոհմից[2]։
Արևելյան Վրաստանը գտնվում էր Արաբական խալիֆայության իշխանության տակ։ Աշոտ I-ը շարունակելով իր նախնինների գործը ցանկանում էր պետականություն ստեղծել Վրաստանում։ Աշոտն իր կողմնակիցների հետ ապաստանել է Քարթլիում՝ հարավային Վրաստանում։
Նրան հաջողվում է գրավել Արտանուջ քաղաքը և այն դարձնել իր նստավայրը։ Չնայած նրան, որ Բյուզանդիայի կայսր Միքայելը Աշոտին շնորհում է կյուրոպաղատի տիտղոսը՝ նա փորձում է չսպասել Բյուզանդական կայսրության օգնությանը և իր քայլերում լինել անկախ։
Աշոտը հաղթական կռիվներ է մղում արաբների դեմ և աստիճանաբար ընդլայնում իր իշխանությունն ամբողջ Հարավային Վրաստանում։ Աշոտը իր թագավորությանն է միացնում նաև Քվեմո Քարթլին։
Աշոտի թագավորությունը կոչվում էր Տայք-Կղարջքի իշխանություն[2]։ 826 թվականին Աշոտը արաբների դեմ հերթական կռվի ժամանակ դավադրաբար զոհվում է։ Նա զոհ է գնում արաբների կողմից կաշառված վրացիներին, ովքեր ներխուժելով եկեղեցի, սպանում են վրաց թագավորին։
Աշոտ Կյուրոպաղատը դասվում է վրաց ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Гургенидзе Н., М. Сургуладзе М. Ашот I Великий // Православная энциклопедия. Том IV. — М.: Церковно-научный центр «Православная энциклопедия», 2002. — С. 229—230. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-009-9
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гургенидзе Н., М. Сургуладзе М. Ашот I Великий // Православная энциклопедия. Том IV. — М.: Церковно-научный центр «Православная энциклопедия», 2002. — С. 229—230. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-009-
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Ա Կյուրոպաղատ» հոդվածին։ |
|